211652_close_icon
views-count2728 դիտում article-date 09:30 25-11-2021

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն. aravot.am

aravot.am-ը գրում է. Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ընկերության  ավագ իրավաբան, փաստաբան  Անի Մուրադյանը, հանդես գալով որպես Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչներ, հայցադիմում էին ներկայացրել դատարան պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Մասնավորապես՝ որպես զրպարտություն էր դիտարկվել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք կապված էին Վահագն Վերմիշյանի կողմից հանցավոր արարքներ կատարելու հետ։ Նշված գործով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

Վահագն Վերմիշյանը քաղբանտարկյալ է և շուրջ 2 տարի է ապօրինի գտնվում է ազատազրկման մեջ  և բնական է որևէ ձևով չէր կարող տեղեկանալ իր հասցեին ով ինչ է խոսել, նշված տեղեկատվությունը պարոն Վերմիշյանին հասանելի է դարձել բացառապես իր պաշտպանների միջոցով, որից հետո և ներկայացվել է հայցադիմումը։ Սակայն, այստեղ սա չէ կարևորը։

Ըստ էության, ի՞նչ է նշանակում Ն․ Փաշինյանի միջնորդությունը․ զրպարտել եմ, բայց ոչինչ, շուտ եմ զրպարտել իմ նկատմամբ ներգործություն մի կիրառեք։ 

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր