211652_close_icon
views-count2137 դիտում article-date 22:45 24-11-2021

Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար․ դատաքննության ընթացքում իրավական հիմնավորումները կներկայացնենք․ Սերժ Սարգսյանի փաստաբան. Tert.am

Մենք կարծում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար, կարծում ենք, որ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունենք, և դատաքննության ընթացքում մեր իրավական հիմնավորումները կներկայացնենք։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստին հայտարարեց Սարգսյանի փաստաբաններից Վահագն Գրիգորյանը։

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանը հայտարարեց, թե Սուքիասյանի հայտարարությունները եղել են գնահատողական դատողություններ:

Ըստ Տոնոյանի՝ Սուքիասյանի հայտարարությունը չի կարող հանգեցնել պատասխանատվության, ինչի հիմքով էլ պաշտպանը խնդրեց դատարանին հայցը մերժել:

«Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունը Սերժ Սարգսյանին չի մեղադրում որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման մեջ»,-ասաց Աննա Տոնոյանը։

Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, թե Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար: Գրիգորյանի դիտարկմամբ՝ Սուքիասյանի հայտարարությունների մի մասը հակասում է այն դիրքորոշմանը, որն այսօր ներկայացրեց նրա ներկայացուցիչը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


 

Նմանատիպ նյութեր