211652_close_icon
views-count1372 դիտում article-date 18:43 24-11-2021

Լևանդովսկին բացառիկ ցուցանիշ է գրանցել ՉԼ-ում

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղում։

Լևանդովսկուն հաջողվել է Չեմպիոնների լիգայում եզակի ռեկորդ սահմանել, հայտնում է Armsport.am-ը:

Նա դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին խաղացողը, ով երկու անգամ գոլ է խփել ինը հանդիպումներում անընդմեջ:

Առաջին անգամ հարձակվողը նման ցուցանիշ է ցույց տվել 2019 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, երբ նա ինը խաղ անընմեջ տխրեցրել է մրցակիցների դարպասապահներին։ Լևանդովսկու ընթացիկ շարքը շարունակվում է 2020 թվականի նոյեմբերից:

Նմանատիպ նյութեր