211652_close_icon
views-count947 դիտում article-date 20:27 23-11-2021

Պատմության մեջ առաջին անգամ կկայանան ՌԴ-ի եւ ԱՍԵԱՆ-ի երկրների համատեղ ռազմածովային զորավարժությունները

Պատմության մեջ առաջին անգամ դեկտեմբերի 1-3-ն Ինդոնեզիայի տարածքային ջրերում կկայանան Ռուսաստանի եւ Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) երկրների համատեղ ռազմածովային վարժանքները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը:

«Զորավարժություններն անցկացվելու են Հյուսիսային Սումատրայի շրջանում: Ռուսաստանյան կողմից դրանց մասնակցելու Է «Ադմիրալ Պանտելեեւ» Մեծ հականավային նավը (ՄՀՆ), որը գտնվում Է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում»,-գործակալությանը հայտնել Է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:

Համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման որոշումն ընդունվել Է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին տեսախորհրդաժողովի ռեժիմով անցկացված Ռուսաստան-ԱՍԵԱՆ չորրորդ գագաթնաժողովում, որին մասնակցել Է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումը նվիրված Է եղել մեր երկրի եւ Ընկերակցության միջեւ հարաբերությունների հաստատման՝ այս տարի նշվող 30-ամյակին»,-հավելել Է դիվանագետը:

Գագաթնաժողովի արդյունքներով՝ ընդունվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք ուղղված են Ռուսաստանի եւ ԱՍԵԱՆ-ի ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը:

Բացի այդ, ղեկավարները 2022 թվականը հայտարարել են Ռուսաստան-ԱՍԵԱՆ գիտատեխնիկական համագործակցության տարի, ինչպես նաեւ հավանություն են տվել ռուս-ասեանական ռազմածովային զորավարժությունների՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացնելու որոշմանը, պարզաբանել Է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը:

«Զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերի միջեւ փոխգործակցության մշակմանը՝ ծովային առեւտրային գործունեության եւ նավագնացության անվտանգության ապահովման նպատակով, եւ բաժանված են լինելու երկու փուլի՝ վիրտուալ եւ ծովային: Վարժանքների մեկնարկը «Ադմիրալ Պանտելեեւ» ՄՀՆ-ից պլանավորում Է տալ Ինդոնեզիայի Հանրապետության պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիյանտոն»,-հայտնել Է Իվանովը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր