211652_close_icon
views-count3624 դիտում article-date 17:57 23-11-2021

ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորած խմելու ջրի մակնշման պահանջ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնության տարածքում փաթեթավորված խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշումով և ՌԴ կառավարության 2021 թ. մայիսի 31-ի թիվ 841 որոշումով:

«Միաժամանակ հայտնում ենք, որ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը ուժի մեջ կմտնի գազավորված և չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված և չգազավորված հանքային խմելու և խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022թ. թվականի մարտի 1-ից։

Մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների:

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` честныйзнак.рф:

Արտադրողների և արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույց

Ապրանքների ցանկ »:

Նմանատիպ նյութեր