211652_close_icon
views-count172 դիտում article-date 19:39 11-11-2026

Տիգրան Խաչատրյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նշանակությունը երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնման տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրթամշակութային հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է Երևան–Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթերի կարևորությունը՝ որպես զբոսաշրջային, մշակութային և կրթական կապերի ընդլայնման կարևոր գործոն։

Նմանատիպ նյութեր