ՌԴ տարածքում առանց մակնշման թեթև արդյունաբերության ապրանքների դեպքում կլինի ներկրման արգելք․ ՊԵԿ-ը ներկայացնում է ապրանքների մակնշման ուղեցույցը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության տարածքում կգործի առանց մակնշման թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ից ՌԴ տարածքում գործում է նաև առանց մակնշման կոշկեղենի արգելք։
Արտադրողների և արտահանողների համար ներկայացվում է այդ ապրանքների մակնշման կոդերի ձեռքբերման [url=https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7594]ուղեցույցը[/url]։