Արցախի ԱԳ նախարարը ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման և պետականաշինության հարցեր
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանը վերաբերող հարցեր։
«Արտգործնախարարը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերակատարությունը՝ աշխարհաքաղաքական գործընթացները, տարբեր երկրների և տարածաշրջանների յուրահատկությունները ավելի խորը վերլուծելու տեսանկյունից։ Այս համատեքստում արժևորվել է փոխգործակցությունը ՀՀ ԳԱԱ և նրա համապատասխան կառույցների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։