211652_close_icon
views-count43881 դիտում article-date 14:06 22-11-2021

Սևան քաղաքում մարզիչը Mazda CX7-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նա փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Ղ.-ն իր վարած Mazda CX 7 մակնիշի ավտոմեքենայով  Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ՝ շուկայի դիմաց,  վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 67-ամյա Մարիետա Ա.-ին և 72-ամյա Սուսաննա Վ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին   տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էգդար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ:

Հետաքննիչ Բ. Սարիբեկյանի հանձանարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Էդգար Ղ.-ն աշխատում է   Սևան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում՝ որպես մարզիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր