211652_close_icon
views-count21758 դիտում article-date 16:44 05-08-2023

Վրաերթ Երևանում. Nissan Tida-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում 71-ամյա Մամիկոն Գ.-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն 66-ամյա Հայկ Ս.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրարգող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վար են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հարությունյանն ու Ռոբերտ Պողոսյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր