211652_close_icon
views-count2550 դիտում article-date 12:36 21-11-2021

Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն է իրականացրել Հայաստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում։

«Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Եվրոպական Միության բարձր հովանու ներքո:
 
Եվրոպայից և հարևան երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ու հետաքրքիր ծրագրով կարողացան ստանալ նոր գիտելիքներ, ունենալ փորձի փոխանակում։
Նպատակը ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ վաճառքի և գործարարության ոլորտում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան տարբեր ոլորտներից հատուկ հյուրերի հետ (Guest Speakers)։ IBS Consulting Group-ի տնօրեն, Վաճառքի Դպրոցի հիմնադիր Հայկ Մանասյանը խոսեց խելացի վաճառքների և մարքեթինգային մտածողության մասին start-up բիզնեսներում։

Հայաստանում աութսորսային իր ընկերությունը հիմնած  «Majorel Armenia»-ի տնօրեն ավստրալիահայ Գարի Աղաբեկյանը նախագծի մասնակիցների հետ կիսվեց սեփական փորձով՝ մոտիվացնելով նրանց հիմնել սեփական գործ Հայաստանում։

«ՌոսգոստրախԱրմենիա» ապահովագրական ընկերիւթյան անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանն ինտերակտիվ մեթոդների միջոցով սովորեցրեց մրցակցային մոտիվացիոն նամակ գրել և ինքնակենսագրական կազմել։

Հատուկ հյուրերի շարքում էր նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, ով ներկաների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով, խոսեց Հասաստանում և Նիդերլանդներում վաճառքի իրականացման նմանությունների և տարբերությունների մասին:
 
Նիդերլանդներից Հայաստան ժամանած նախագծի թրեյներ Է լիզաեբեթ Բենթոն և ծրագրի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը փաստեցին, որ նմանատիպ նախագծերը նպաստում են ոչ միայն գիտելիքների զարգացմանը, այլ նաև լավագույնս են ներկայացնում մեր երկիրը և նոր հնարավորություններ ստեղծում մասնակից երիտասարդների համար։
  
Նախագծի նկարագիրը մեր կայքում' https://www.brightfuturenl.com/newcallsales
 
Հ.Գ. Նիդերլանդական  «Լուսավոր Ապագա» ՀԿ կողմից իրականացրած նախագծերից մեկն այս  տարի  ճանաչվել  է  Եվրամիության  լավագույն  նախագիծ: 
 
Bright Future Team 
[email protected]
https://www.brightfuturenl.com/
https://www.instagram.com/brightfuturenl

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր