7075 դիտում
13:36 16-06-2018
«Վայոց ձորի մարզի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Ես ապագա զինվոր եմ» խորագրով ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախազորակոչային տարիքի երիտասարդներին զինվորական կյանքին, առօրյային, դժվարություններին ու հնարավորություններին ծանոթացնելու, ինչպես նաև պատանիների ու երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական ոգին ամրապնդելու, զինվոր-հասարակություն կապի ամրապնդման նպատակով «Վայոց ձորի մարզի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Ես ապագա զինվոր եմ» խորագրով ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի Եղեգնաձոր, Վայք, Մալիշկա, Աղավնաձոր, Ագարակաձոր, սահմանամերձ Արենի, Ռինդ, Խաչիկ, Ազատեկ բնակավայրերի պատանիներն ու երիտասարդները մասնակցում են մի շարք միջոցառումների։ Մասնավորապես, անցկացվել է ինտելեկտուալ մրցույթ Վայքի զորամասի և դպրոցական թիմերի միջև։ Ինտելեկտուալ մրցույթը նվիրված էր մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին։
Վայքի զորամասում անցկացվել են նաև սպորտային խաղեր. զինվորներն ու նախազորակոչային տարիքի տղաները մասնակցել են հրաձգություն, ավտոմատի քանդում-հավաքում, նռնակի նետում, պարանի ձգում և այլ մրցույթների։ Սպորտային խաղերը եզրափակվել են համերգային ծրագրով։
Միջոցառումներ են իրականացվել նաև Խաչիկ գյուղի զորամասում։
Ծրագրերը շարունակվելու են մինչև հոկտեմբեր ամիսը։ Կազմակերպիչները նշում են, որ իրենց այցելությունները զորամասեր, նախազորակոչային տարիքում գտնվող տղաների ու զինծառայողների շփումները արդյունավետ են։ Տեսնելով զինծառայության ընթացքը, զինվորի առօրյան՝ վերանում են բոլոր այն անհանգստությունները, որոնք կան ծառայության նկատմամբ։
ՀԿ ներկայացուցիչներն առաջիկայում ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 10 երիտասարդների հետ հարցազրույցների հիման վրա կպատրաստեն տեսանյութ՝ ներկայացնելով տղաների անցած ուղին, քառօրյայում նրանց մասնակցությունը, դժվարություններն ու ձեռքբերումները։ «Մերօրյա հերոսներ» խորագրով 20 րոպե տևողությամբ տեսանյութը կցուցադրվի աշակերտների և ուսանողների հետ նախատեսվող հանդիպումների ժամանակ:
Նշենք, որ «Ես ապագա զինվոր եմ» խորագրով ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան