30615 դիտում
22:18 20-11-2021
Ճամբարակում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 29-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել. News.am
Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյան (ծնվ. 1992թ.): Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից:
Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ճամբարակում:
Նմանատիպ նյութեր
16305 դիտում
18:53 07-11-2021
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 20-ամյա զինծառայող է մահացել
2738 դիտում
17:26 17-01-2019
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար. ՔԿ