211652_close_icon
views-count15885 դիտում article-date 18:53 07-11-2021

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 20-ամյա զինծառայող է մահացել

Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

Նմանատիպ նյութեր