211652_close_icon
views-count1472 դիտում article-date 16:00 14-11-2021

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օր, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հայաստանում իրականացվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակներում հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և մինչև 23 տարեկան երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ, թեստ-երիզներ և արյան մեջ գլուկոզի չափման սարքեր:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:

Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:
COVID-19 համավարակի պայմաններում ՇԴ-ով պացիենտները հանդիսանում են ռիսկի խումբ և խոցելի են հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների առաջացման, ելքի տեսանկյունից:
ՇԴ ունեցողների COVID-19 -ի դեմ պատվաստումը կնվազեցնի հիվանդության բարդ ընթացքն ու անցանկալի ելքերը»:

Նմանատիպ նյութեր