5574 դիտում
22:10 16-11-2021
«Գնաց այդ անձնազոհ քայլին, չնայած կարող էր փախնել ու փրկվել». Ռոբերտ Աբաջյանի պապիկ. Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Նոյեմբերի 16-ին քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանը՝ «Մոնումենտցի կյաժը» կդառնար 25 տարեկան: Հերոս հայորդին զոհեց իր կյանքը 2016-ի ապրիլին՝ հանուն հայրենիքի: Տարիներ անց, նույն օրը լույս տեսավ նրա եւ նրա զինակից ընկերների մասին գիրքը՝ «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» վերնագրով, գրքի հեղինակը Լիլիթ Հարությունյանն է: Շնորհանդեսին ներկա էին Ռոբերտի եւ նրա ծառայակիցների հարազատները: Տխրությունը, հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին, դժվարությամբ էին խոսում ներկա գտնվողները՝ մեկ ժպիտով, մեկ հուզմունքով:
«Ես Ռոբերտի մասին անցյալով խոսել չեմ կարող: Մեր հերոսները, ավելի քան ողջ են, մեզ հետ են: 2-3 տարի առաջ, երբ Կարին Տոնոյանը Ազատության հրապարակում միջոցառում էր կազմակերպել ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված, այդ երեկոյի ավարտին Ռոբերտի հայրը մոտեցավ ինձ եւ ասաց, որ ուզում է որդու տարեդարձին գիրք նվիրել ու ըստ նրա՝ դա ես կարող էի անել: Ինձ համար շատ պարտավորեցնող էր առաջարկը, ու չէի կարող մերժել: Կարճ ժամանակ անց ուղեւորվեցինք Մարտակերտ: Երեւանում խոսում են հայրենիքի, թշնամու, վախի, քաջության մասին, սակայն դրանք խոսքեր են, ամեն բան այլ է, երբ դիրքում ես, այդժամ հասկանում ես, թե որքան շոշափելի է այդ ամենը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
727 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
694 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ