211652_close_icon
views-count35390 դիտում article-date 13:27 30-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը, ով «Հաղթանակ» կամրջից փորձում էր ինքնասպանություն գործել, փրկվել է ոստիկանների կողմից. նա հայտնել է, որ այդ քայլին է դիմել բժիշկների պատճառով

Երեկ՝ ապրիլի 29-ն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները, մոտենալով այդ քաղաքացուն, կարողանում են ճիշտ հոգեբանական զրույց անցկացնելու արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Վերջինս տեղափոխվում է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 40-ամյա Սարգիս Ի.-ն է, ով պատճառաբանել է, որ ստիպված է դիմել ինքնասպանության, քանի որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել հիվանդ մորը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր