211652_close_icon
views-count62007 դիտում article-date 21:12 15-11-2021

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝  նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida և 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ղազարյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Մարիամ Գևորգյանը և Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Վազգեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Սպիտակ«, մի մասը՝ «Վանաձոր» բժշկական կենտրոններ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փախանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ս. Մալաքյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր