Իրանում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. News.am
Կիրակի Իրանի հարավում գրանցվել է 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում, տեղեկացնում է News.am-ը:
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտքում, որտեղ բնակվում է շուրջ 352 հազար մարդ:
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: