211652_close_icon

Իրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1520 դիտում article-date 16:29 24-04-2014
Այսօր Իրանում տեղի ժամանակով ժամը 14:02-ին (Երևանի ժամանակով ժամը 13:32-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քահգիլույա և Բույար Ահմեդ նահանգում: Թեհրանի երկրաբանական ինստիտուտի սեյսմիկ ծառայության տվայլներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դեհդաշթ քաղաքում, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ներկա պահին շարունակվում են հետցնցումները:

Նմանատիպ նյութեր