211652_close_icon
views-count1682 դիտում article-date 14:40 14-11-2021

Դիտորդներն ահազանգել են Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունների ընթացքում տարբեր տեղամասերում «ՔՊ» թեկնածուներից մեկի կողմից  կազմակերպված «սուրճի ընդմիջման» փաթեթների մասին

«Անկախ դիտորդի» անդամ, ինչպես և դիտորդական առաքելություն իրականացնող այլ կազմակերպություններ բազմիցս ահազանգել են տեղամասային ընտրական հանձնաժողովներին կուսակցությունների կողմից սնունդ տրամադրելու դեպքերի մասին:  

Նման հյուրասիրությունները նախկինում, ինչպես և այժմ կարող են խաթարել հանձնաժողովների անաչառության հանրային ընկալումը, իսկապես ստեղծել կողմնակալության հիմքեր կամ արտացոլել իրական կողմնակալությունը:

Այս հյուրասիրությունները դառնում են քվեարկության սենյակում գտնվելու իրավունք, ինչպես նաև քվեարկության գործընթացի հետ առնչություն չունեցող անձանց հայտնվելու պատճառ:  

Այլ կերպ ասած, հիմնականում իշխող կուսակցության կամ թեկնածուի կողմից նվիրատվության կարգով սնունդի տրամադրումն առաջացնում է ռիսկեր՝ կապված ընտրական պրոցեսի թափանցիկության և վստահելիության հետ:  

Այսօր Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդներն ահազանգել են տարբեր տեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից մեկի կողմից  կազմակերպված «սուրճի ընդմիջման» փաթեթների մասին։ 

Ընտրական օրենսգիրքը որևէ կերպ չի կարգավորում տեղամասային հանձնաժողովների սննդի ապահովումը, սակայն ընտրական հանձնաժողովների անաչառության և աշխատանքի չեզոք կազմակերպման տեսանկյունից անհրաժեշտ է, որ օրենսգրքով կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով հստակ կարգավորվեն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղափոխման, կեցության, սննդի և այլ անհրաժեշտ կազմակերպչական հարցերը՝ ապահովելով, որ դրանք զերծ լինեն ընտրական սուբյեկտների որևէ ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից։ 

Հաշվի առնելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ձևավորման կարևորությունը՝ անկախ օրենսդրական կարգավորումների բացակայությունից, կոչ ենք անում զերծ մնալ նման գործողություններից:

«Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

Նմանատիպ նյութեր