Համապետական ծառատունկի շրջանակում Երևանում տնկվել է շուրջ 100 տնկի
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երևանի անտառպետության տարածքում մեկնարկած համապետական ծառատունկի ընթացքում Երևանի անտառտնտեսության տարածքում տնկվել է 100 տնկի։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
«Ծառատունկին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարության կենտրոնական ապարատը և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները։ Այն իրականացվում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում»,- նշել է Հակոբյանը։
Ամբողջ ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել 250 հազար ծառ։
Ընդհանուր առմամբ նախաձեռնության ընթացքում, 2020 թվականին ու 2021 թվականի առաջին կեսին տնկվել է 702 280 ծառ։
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: