211652_close_icon

Կանաչուտ գյուղում այրվել է մոտ 800 հակ անասնակեր

views-count5105 դիտում article-date 23:56 13-11-2021

Նոյեմբերի 13-ին, ժամը 15:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կանաչուտ գյուղի Շիրվանզադե փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տանը հարակից տարածքում այվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 20:05-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր:

Նմանատիպ նյութեր