211652_close_icon
views-count1466 դիտում article-date 12:42 12-10-2019

Այրվել է մոտ 800 հակ անասնակեր

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 15:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ստեփան Գրիգորյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է մոտ 800 հակ պահեստավորած անասնակեր:

Նմանատիպ նյութեր