Գեղարքունիքի մարզում այրվել է 800 հակ պահեստավորված անասնակեր
Օգոստոսի 21-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 6 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.05-ին, մարվել՝ 09.00-ին:
Այրվել է 800 հակ պահեստավորված անասնակեր: