Ի տարբերություն ՊՍԺ-ի նախագահի, ես իմ աշխատանքով եմ վաստակում. Ուլի Հյոնես
«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնես քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի բիզնես մոդելը:
«Այս պահին նրանք ոչինչ չեն հաղթել: Ոչ մի ՉԼ-ի գավաթ երկուսին միասին վերցրած: Նրանց կեղտոտ փողերը բավարար չեն դրա համար:
Ինչն է ինձ առանձնացնում ՊՍԺ-ի նախագահից: Ես աշխատանքի շնորհիվ եմ վաստակել իմ փողերը, իսկ նա դրանք նվեր է ստացել:
Նրանք շարունակելու են մեզ պարտվել ոչ միշտ, բայց հաճախ»,- ասել է Հյոնեսը: