211652_close_icon
views-count1073 դիտում article-date 15:47 11-11-2021

Սթիվեն Ջերարդը գլխավորեց «Ասթոն Վիլան»

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը դարձավ Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
 
Թեպետ գործարքի մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվել, սակայն հայտնի է, որ 41-ամյա մասնագետը կնքել է 2,5 տարվա պայմանագիր: Հաղորդվել է նաև, որ Ջերարդը կդառնա «Ասթոն Վիլլայի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
 
Ջերարդը 2017-18 թվականներին մարզում էր «Լիվերպուլի» Մ-19 թիմը: 2018-ին գլխավորեց «Ռեյնջերսը», որի հետ 2020/21 մրցաշրջանում դարձավ Շոտլանդիայի չեմպիոն:
 
Լեգենդար անգլիացին այդ պաշտոնում փոխարինեց նոյեմբերի 7-ին աշխատանքից ազատված Դին Սմիթին։ «Ասթոն Վիլան» Պրեմիեր լիգայում հինգ անընդմեջ պարտություն է կրել և զբաղեցնում է աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ 

Նմանատիպ նյութեր