You never walk alone. Սթիվեն Ջերարդը հրաժեշտ տվեց «Էնֆիլդին». Տեսանյութ
Անգլիական Պրեմիեր-լիգայի նախավերջին տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին»:
Մրցաշարային առումով հանդիպումը թիմերի համար որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում, սակայն այս խաղը կմնա պատմության մեջ, քանի որ այն դարձավ «Լիվերպուլի» կազմում թիմի լեգենդ և ավագ Սթիվեն Ջերարդի վերջին հանդիպումը հարազատ «Էնֆիլդ» մարզադաշտում:
Խաղը դեռ չսկսված, Ջերարդին ծափահարություններով դիմավորեցին ոչ միայն «Էնֆիլդի» երկրպագուները, այլ նաև երկու թիմերի ֆուտբոլիստներն ու մրցավարները:
Խաղից հետո մարզադաշտում տեղի ունեցավ հրաժեշտի հուզիչ արարողություն, որի ժամանակ Ջերարդը հանդես եկավ երկրպագուներին ուղղված կարճ խոսքով.
«Տարօրինակ զգացողություններ ունեմ: Շատ էի վախենում այս պահից, ամբողջությամբ դատարկված եմ, քանի որ այլևս ձեր առջև չեմ խաղալու:
Ակումբը լավ ձեռքերում է, մենք ունենք հրաշալի սեփականատերեր և գերազանց մարզիչ: Թիմը անհավանական պոտենցիալ ունի: Կարծում եմ, շուտով թիմը նորեկներ ձեռք կբերի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին, որոնց հետ ես աշխատել եմ վերջին 17 տարիների ընթացքում: Սա վերաբերում է նաև «Լիվերպուլի» նախկին խաղացողներին:
Բայց ամենամեծ երախտագիտությունս հայտնում եմ երկրպագուներին: Ես աշխարհի տարբեր մազրադաշտերում եմ հանդես եկել, բայց դուք լավագույնն ենք»,- եզրափակել է Ջերարդը:
Նշենք, որ «Լիվերպուլի» կազմում Ջերարդը հանդես էր գալիս 1998 թվականից, մասնակցել է 501 հանդիպման, դարձել 118 գոլի հեղինակ: