Սթիվեն Ջերարդը երեք դուստրերից հետո առաջին տղան ունեցավ
«Լիվերպուլի» նախկին լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտնել է չորրորդ երեխայի ծննդյան մասին:
«Լիո Ջերարդը ծնվել է այսօր առավոտյան: Կինս և որդիս իրենց հրաշալի են զգում», գրել է Ջերարդը Ինստագրամի իր էջում:
Սա Ջերարդի առաջին տղան էր. մինչ այդ նա երեք աղջիկ է ունեցել. Լիլի-Էլլան, Լեքսին և Լուրդեսը:
Նոյեմբերին Ջերարդը ավարտեց խաղացողի կարիերան և այժմ «Լիվերպուլի» ակադեմիայում մարզիչ է աշխատում: Ամռանը նա կգլխավորի «Լիվերպուլի» պատանեկան թիմը (Մ-18):