211652_close_icon
views-count36518 դիտում article-date 11:24 10-11-2021

Ողբերգական դեպք Գյումրիում. հիվանդանոց տեղափոխված 32-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ  Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացին ընկել է, ով  «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Նույն տեղեկությունը ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները  մեկնել են դեպքի վայր, իսկ ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հիվանդանոց:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը՝ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Գեղամ Ք.-ն է:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, անզգուշություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր