118509 դիտում
21:47 27-05-2022
Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում գնացքի գծերի մոտ տղամադու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Ավետյանը:
Ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի:
Տեղում աշխատում է քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները ստացել են տեղեկություններ, որ տղամարդը, երբ նկատել է մոտեցող մարդատար գնացքը, առաջ է վազել և ինքնասպանություն գործելու նպատակով գլուխը դրել է գնացքի գծերի (ռելսերի) վրա: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, որոնց մասին քննիչն արդեն որոշում է կայացրել, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և սլաքավարի ինքնությունը:
Տեղում են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+