74799 դիտում
09:36 22-11-2023
Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Կասկադ»-ի հարևանությամբ գտնվող Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից տղամարդը մոտ 80 մ ընկել և տեղում մահացել է. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադմիրի Դերձյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի թիվ 07 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նույնպես դժվարանցանելի ճանապարհով հասնելով դեպքի վայր՝ արձանագրել են տղամարդու մահը:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Սարինյանն ու Էգդար Դարբինյանը, մինչև դեպքի վայր ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի անվտանգությունն ապահովող «Լիոն սեքյուրիթի» անվտանգության աշխատակիցները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները մեծ դժվարությամբ դին պատգարակով մոտեցրեցին դիատարին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ընկել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից՝ մոտ 80 մ բարձրությունից:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+