56732 դիտում
09:32 09-11-2021
Մեկ տարի առաջ այս օրը Մարտունի 2-ում զոհվեց լեգենդ դարձած հերոս, դավիթաշենցի Վրեժ Պողոսյանը. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգեցին նրա հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, լեգենդ դարձած, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ Վրեժ Մինասյանի ( Պողոսյան) հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից:
Մեկ տարի առաջ՝ այդ օրը, Վրեժը զոհվեց Մարտունի 2-ում, որտեղ իր զինակից ընկերների հետ կենացմահու պայքար էր տանում սպետեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ:
Նրա շիրիմին տեղի ունեցավ խնկարկում, ապա ծաղիներ խոնարհվեցին այցելուների կողմից:
Վրեժ Անդրանիկի Մինասյանը (Պողոսյան) ծնվել է 1992թ. հուլիսի 1֊ին, Երևանում։ 4 տարեկանից զբաղվել է կարատե մարտարվեստով, Հայաստանի բազմակի չեմպիոն է։
Հասել է սև գոտի, 2֊րդ դան աստիճանի։ Եղել է մարզիչ և ունեցել մրցավարի պաշտոն։
Ավարտել է Աշոտ Մանուկյանի անվան N 93 միջնակարգ դպրոցը։ 2007֊2010թթ. ուսումը շարունակել է տեխնիկումում՝ որպես մեխանիկ։
Ծառայության մեկնել է 2014թ. հուլիսի 29֊ին՝ Քարվաճառ՝ որպես հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտի կոչումով։
2020թ. հոկտեմբերի 26֊ին կամավոր մեկնել է Մարտակերտ՝ որպես ականանետի հաշվարկի հրամանատար։
Մարտունու շրջանում մարտական գործողությունների ժամանակ իր ջոկատով կազմակերպել և գերեվարել է թշնամու 3 զինվոր։
Ամուսնացած է, որդին՝ Մաքսը, ծնվեց Վրեժի հուղարկավորության օրը՝ 2020թ. նույեմբերի 15֊ին։
Վրեժը զոհվել է նոյեմբերի 8֊ին, Մարտունի 2֊ում։
Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 31-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում բացվել է հուշարձան-խաչքար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 5 հերոսների հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը, զինվորականներ, հերոսների ընտանիքների անդամներ, հյուրեր:
Խաչքարի օրհնության կարգը կատարվեց Դավիթաշեն համայնքի հոգևոր հովիվ՝ Տեր Խորեն քահանա Մարուքյանի ձեռամբ: Հուշարձան-խաչքարը նվիրված էր Դավիթաշենից պատերազմին մասնակցած և հերոսացված Վրեժ Մինասյանի(Պողոսյան), Հարություն Հարությունյանի, Հրայր Հարությունյանի, Նարեկ Գրիգորյանի, Գագիկ Սառիկյանի հիշատակին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+