211652_close_icon
views-count58750 դիտում article-date 16:38 07-11-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ЗИЛ-ը, Mitsubishi Grandis-ն ու Mitsubishi Pajero io-ն. վերջինս էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io, Mitsubishi Grandis և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես   դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց,  կողաշրջվել, իսկ Mitsubishi Grandis-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր