Մինչև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չխառնվեց՝ Երևանի Կիլիկիա թաղամասում եղած՝ հիմքից փտած, ամեն պահի տապալվող փայտե էլեկտրասյունը չփոխարինվեց նորով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունիսի 21-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Կիլիկիա թաղամասի Այասի փողոցում, ամեն պահի տապալման եզրին կանգնած փայտե էլեկտրասյան մասին, որը անհանգստություն է պատճառում բնակիչներին, ովքեր խնդրանքով դիմել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի իր միջամտության արդյունքում բնակիչները փրկվեն պատուհաս դարձած՝ հիմքից ամբողջությամբ փտած սյունից։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Տ․ Ավինյանի կարգադրությամբ պատասխանատուները, որ մի քանի տարի է՝ բնակիչներին մատների վրա խաղացնում ու խնդիրը չեն լուծում, ժամերի ընթացքում այն վերացրեցին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին «Էս պատուհաս դարձած փայտե սյունը, որը ամեն մի թեթև քամուց հետո ուր որ է պիտի տապալվեր, տարիներ շարունակ սպասել ենք, որ պատկան մարմինները կվերացնեն թերությունը ու տարիներ շարունակ հարցը չի լուծվել, դրա համար ստիպված դիմեցինք քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու ժամերի ընթացքում հարցը կարգավորվեց»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոչ միայն Երևանում, այլև մարզերում կան բազմաթիվ վտանգավոր փայտե և բետոնե սյուներ, որոնք ամեն պահի վտանգ են առաջացնում քաղաքացիների համար։
Վերջին ամիսներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Ռոման Պետրոսյանի կարգադրությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, մեծ թվով վտանգավոր սյուներ էին ապամոնտաժվել, մեծ մասն էլ փոխարինվել էր նորերով։
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանում՝ Կիլիկիա թաղամասի Այասի փողոցի 69/1 հասցեի մոտ, մի քանի տարի է՝ ամեն պահի տապալվող փայտե էլեկտրասյունը պատուհաս էր դարձել բնակիչների համար։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Ամեն անգամ, երբ ուժեղ քամի է լինում, փայտե սյունը ճոճվում է, և միայն լարերն են, որ պահում են այն։ Քանի տարի է դիմել ենք պատասխանատու մարմիններին, որպեսզի այն փոխեն, բայց ամեն անգամ խոստանում են, ու մենք ամեն անգամ հույսով սպասում ենք, իսկ սայլը տեղից չի շարժվում։
Երևի սպասում են, որ մի օր տապալվի, ու այդ պահին մարդիկ վնասներ կրեն, նոր ցուցաբերեն բարի կամք։ Հիմա խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ինքը միջամտի, ու վստահ ենք, որ քաղաքապետի մի հանձնարարականը այդ պատասխանատուներին կստիպի գործել և մեզ հնարավորություն կտա անվտանգ, առանց ահը սրտներովս քայլել այդ հատվածով»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։