Գնել Սանոսյանը Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին. aravot.am
aravot.am-ը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։
Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։ Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին կատարած աշխատանքի, մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ համայնքում տարատեսակ, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Մարզպետը նշել է նաև, որ Վահրամ Խաչատրյանը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին և հաջողությամբ կիրականացնի իր գործառույթները։
Մանրամասներն՝ այստեղ