211652_close_icon
views-count30135 դիտում article-date 21:20 29-07-2019

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի երկաթբետոնե հենապատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 32-ամյա Ռազմիկ Ե-ն իր վարած Mercedes մակնիշի 35 ՍC 096 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ավտոճանապարհին կից կամրջի երկաթբետոնե հենապատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ն. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր