211652_close_icon
views-count2311 դիտում article-date 10:40 04-11-2021

Առողջ պետություն ունենալու հիմնական շահառուն պետության այլասերմանը հետևում է լուռ անտարբերությամբ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանում հետևողականորեն տեղի է ունենում համակարգերի ապալեգիտիմացում, ինչի արդյունքը պետական կառավարման համակարգի խայտառակ անարդյունավետությունն է, պետության՝ որպես ինստիտուցիայի, անդառնալի արժեզրկումն ու թուլացումը։

Հայտնի մտածողի ավելի հայտնի միտքն այն մասին, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես, Հայաստանում ապացուցվում է ամենավուլգար դրսևորումներով։ Խնդիրն այն է, սակայն, որ իշխանության այլասերումը չի սահմանափակվում միայն այլասերվող անհատով, այլ սուբլիմացվում է ողջ պետական կառավարման համակարգի վրա, քանի որ իշխանությունից բացարձակորեն այլասերված անհատը՝ իրեն ենթարկեցնելով բոլոր համակարգերը, այլասերումը տարածում է նաև դրանց վրա։ Արդյունքում՝ իշխանությունից բացարձակորեն այլասերվող անհատը, վերջին հաշվով, այլասերում է նաև պետությունը։

Հայաստանում հիմա տեղի է ունենում հենց այդ՝ պետության այլասերման լատենտ գործընթացը, որն ավելի է խորանում այն պատճառով, որ առողջ պետություն ունենալու հիմնական շահառուն՝ հասարակությունը, դրան հետևում է լուռ անտարբերությամբ՝ դառնալով պետության այլասերման առնվազն անուղղակի հանցակիցը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր