211652_close_icon
views-count1537 դիտում article-date 21:56 03-11-2021

Մեղրիում «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համատեղ հուշագիր են ստորագրել

Սյունիքի Մեղրի համայնքում Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ու Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն համատեղ հուշագիր են ստորագրել կառավարման 5 տարիները միմյանց միջև բաշխելու մասին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության՝ Մեղրիի քաղաքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը:

«Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ՝ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև։ Առաջին 2.5 տարին կառավարումը իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը իր և «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկրորդ փուլը՝ 2 տարի և 6 ամիս ժամկետով, «Ազատական» կուսակցությունը՝ ի դեմս պարոն Անդրեասյանի կամ նրանց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր