1867 դիտում
10:35 09-11-2019
Անընդունելի է անցումային արդարադատության ներդրման հապաղումը. կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը:
[b]Միանգամայն անընդունելի են՝[/b]
ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը,
արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը,
ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը,
նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները,
«իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի,
տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը:
2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ:
[b]2007թ. ՀՀ ԱԺ նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի՝
Պահպանողական կուսակցություն՝ Միքայէլ Հայրապետեան
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն՝ Պետրոս Մակեյան[/b]
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
20:35 22-02-2023
Արցախի 3 կուսակցությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ
Այս բաժնից
979 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
622 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
916 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը