1005 դիտում
19:20 03-11-2021
ՄԱԿ-ԵՊՀ փոխգործակցությունը զարգանալու և ընդլայնվելու միտում ունի
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Հանդիպմանը ներկա էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Հովհաննես Հովհաննիսյանը ողջունեց հյուրերին և ընդգծեց, որ Մայր բուհը կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստելու են փոխգործակցության ընդլայնմանն ու նոր ոլորտների ներգրավվածությանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհակալություն հայտնեց իրեն ԵՊՀ կրկին այցելելու հնարավորություն ընձեռելու համար. «Օրեր առաջ բավականին տպավորիչ հանդիպում եմ ունեցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավար կազմի և ուսանողների հետ: Մենք շատ ենք կարևորում հատկապես ուսանողների ու երիտասարդ գիտնականների հետ հանդիպումները: Կարծում եմ, որ համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումը մեզ թույլ կտա էլ ավելի ընդարձակել ու արդյունավետ դարձնել մեր գործնական կապերը»:
Շոմբի Շարփը խոսեց նաև ՄԱԿ-ի որդեգրած քաղաքականության որոշ ուղղությունների, նպատակային և հեռանկարային ծրագրերի մասին, որոնց հիմնաքարը կրթությունն է:
«Երևանի պետական համալսարանն ամենահայտնի գիտական կառույցներից մեկն է, որը հարուստ պատմություն ունի։ ԵՊՀ-ն գիտական կադրերի ու գիտական ներուժի առումով կարևոր դերակատարում ունի պետության մի շարք ոլորտների զարգացման գործում: Այսօր բոլոր կառույցները, այդ թվում՝ գիտական կենտրոններն ու բուհերը, մի շարք մարտահրավերների առաջ են կանգնած՝ փորձելով նորագույն տեխնոլոգիաների միջոցով դիմակայել բոլոր փոփոխություններին: Ուստի այս տեսանկյունից ՄԱԿ-ը հատուկ քաղաքականություն է վարում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով համագործակցությունը»,- նշեց Շոմբի Շարփը:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձավ այն հիմնական ոլորտներին, որոնք առաջնահերթ են միջազգային կառույցի զարգացման ծրագրերում. «Կրթությունն այն հիմնական կետն է, որի վրա կառուցվում է գրեթե բոլոր բնագավառների դինամիկ զարգացման ռազմավարական ծրագրերը: Ուստի համալսարանների և գիտակրթական կենտրոնների հետ հանդիպումները շատ կարևոր են մեզ համար»:
ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆն էլ ընդգծեց, որ լավ հնարավորություն է միջազգային կրթական ծրագրեր և դասընթացներ մշակել հայ ուսանողների համար:
Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ համառոտ պատմությունը, կրթական և գիտական ուղղություններում առկա ձեռքբերումները, դրանց զարգացմանն ուղղված ծրագրերը:
«ԵՊՀ-ում գիտակրթական երկու խոշոր ուղղություն կա՝ հասարակական գիտություններ և բնագիտական թև: Ներկայումս ուսումնասիրում ենք բուհի բնագիտական թևի հնարավորություններն ու կարողությունները, քանի որ նախատեսում ենք հետազոտական բուհի կարգավիճակ ձեռք բերել և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվում: Փոփոխություններ է իրականացվում նաև ինստիտուցիոնալ մակարդակով: Ընդհանրապես բոլոր ճյուղերը հավասարաչափ զարգացնելու համար բարեփոխումների փաթեթ է մշակվում»,- ասաց ռեկտորի ժ.պ.-ն:
Ալեքսանդր Մարգարովն էլ անդրադարձավ ԵՊՀ միջազգային համագործակցության ոլորտին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով արտասահմանյան մի շարք առաջատար բուհերի հետ առկա միջազգային հաջողված ծրագրերից, ուսանողների և դասախոսների փոխանակման գործընթացներից:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին փոխայցելություններ և նմանօրինակ հանդիպումներ ավելի հաճախ կազմակերպել, ինչպես նաև ակտիվ կապ ունենալ առցանց հարթակում:

Նմանատիպ նյութեր
2875 դիտում
10:36 21-12-2016
Պատերազմն այնպիսի երևույթ է, որը մշտապես զարգանալու միտում ունի. Վովա Վարդանով. «Փաստ»
1431 դիտում
14:34 19-09-2014
Դ.Քեմերոնը խոստացել է, որ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները
Այս բաժնից
760 դիտում
19:19 03-12-2024
Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան