1515 դիտում
14:34 19-09-2014
Դ.Քեմերոնը խոստացել է, որ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները, որը երեկ հանրաքվեի արդյունքներով մնալու է Միացյալ թագավորության կազմում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում, որտեղ մասնավորապես նշված է.
«Նրանց համար, ովքեր Շոտլանդիայում թերահավատորեն են մոտենում սահմանադրական խոստումներին, ինձ թույլ տվեք ասել հետևյալը. առաջադրանքը (լիազորությունների ընդլայնում) դրվել է գործող կառավարության առջև, այն կընդունի հաջորդ խորհրդարանը (խորհրդարանի նոր կազմը կձևավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքներով)»:
Քեմերոնն ընդգծել է, որ իր կառավարությունը կատարելու հարկերի, բյուջետային ծախսերի ու սոցիալական ապահովման ոլորտներում Շոտլանդիայի կառավարությանը լիազորություններ շնորհելու մասին իր պարտավորվածությունը:
Նա նշել է, որ միանգամայն ճիշտ է, որ նոր և արդարացի կարգավորումը Շոտլանդիայի համար պետք է ընդլայնվի նաև Միացյալ Թագավորության մյուս հատվածներում:
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
13:23 24-09-2014
Քեմերոնը պատմել է Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեի արդյունքների նկատմամբ Ելիզավետա II-ի արձագանքի մասին
726 դիտում
10:53 11-05-2015
Քեմերոնը բացառում է Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը
2067 դիտում
21:54 04-10-2014
Քեմերոնը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետությունը»
Այս բաժնից
3916 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1039 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1552 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն