211652_close_icon
views-count31655 դիտում article-date 21:48 01-11-2021

Պարզվել է Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը. բախվել էին Kia Sorento-ն ու Ford Transit-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի որոշմամբ  ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում  պարզվել է հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Գալստյանը, իսկ Kia Sorento-ն վարել է  Երևանի բնակիչ, 24-ամյա Աննա Էլոյանը:

 Պարզվել է, որ ոչ թե 1 վիրավոր է եղել, այլ մի քանիսը:

Վթարի հետևանքով Ա. Էլոյանը, նրա ուղևոեհր,  Երևանի բնակիչներ, 55-ամյա  Սուսաննա Ավետիսյանը, 45-ամյա Գայանե Հովսեփյանը և Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Ավետիսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Հ. Ավետիսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 16-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «պոլիգոնների» խաչմերուկում, բախվել էին Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

  Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի և անչափահասների գործերով բաժանումունքի ավագ օպերլիազոր Մերուժան Խաչատրյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր