1728 դիտում
21:10 01-11-2021
Լավրովն ու Միրզոյանը քննարկել են տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող երկկողմ շփումները. ՌԴ ԱԳՆ
Նոյեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջը:
Նշվում է, որ նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մոտալուտ մեկամյակը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Դիրքորոշումների հստակեցում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդի ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող երկկողմ շփումները։ Նշվել է դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացումը։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային թեմաներ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր
2617 դիտում
20:00 02-05-2017
Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
Այս բաժնից
544 դիտում
21:32 01-05-2024
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
574 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
526 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան