211652_close_icon
views-count25347 դիտում article-date 20:30 01-11-2021

Ավտովթար Արագածոտնի մարզում. 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Opel  մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Պետրոսյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 35-ամյա Ռուզաննա Ե.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ  10-ամյա Վարդուհի Հ.-ն, 13-ամյա Քրիստինե Հ.-ն և 6-ամյա Նարե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել բժիշկները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտաի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արագածի բաժնի  օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր