16145 դիտում
22:21 01-11-2021
Կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրության գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Վանաձոր) մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում և պարզել, որ այս արտադրությունը կազմակերպվել է օրեսնդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը եղել են անմաքուր և չնորոգված, արտադրամասում չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների մուտքը կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման: Նաև՝ արտադրամասի աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Նշված հիմքով՝ «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
865 դիտում
12:07 14-11-2024
Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը
1905 դիտում
12:55 17-12-2018
Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը. ՍԱՊԾ
4299 դիտում
19:40 13-12-2021
Վերացվել է «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսի կիսաֆաբրիկատների արտադրության կասեցումը