Կարմիր խաչի միջազգային կոմիտեն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմի համար կազմակերպել է քառօրյա դասընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 26-29 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմի համար ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կազմակերպել էր քառօրյա դասընթաց՝ «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման» թեմայով։
Դասընթացի վերջում վերապատրաստված մասնագետները ստացան հավաստագրեր:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակում նման դասընթացները կրելու են շարունակական բնույթ։