211652_close_icon
views-count26425 դիտում article-date 15:22 01-11-2021

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Subaru-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուսլան Իվանյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 44 կմ հատվածում դեռևս անհայհ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Իվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր