211652_close_icon
views-count1825 դիտում article-date 17:50 31-10-2021

MLS. «Կոլամբուսը» հաղթեց Սելարայանի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ «Դի Սի Յունայթեդի» նկատմամբ:

Հաշիվը երրորդ րոպեին բացեցին տանտերերը. դիպուկ էր Արիլոան: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Կոլամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

66-րդ րոպեին արդեն «Կոլամբուսը» հաշվի մեջ առաջ անցավ՝ ի շնորհիվ Սանթոսի գոլի: 76-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Հայաստանի հավաքականի հարձակվողը՝ 3-1:

Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» Արևելյան կոնֆերենցիայում 44 միավորով 9-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր