Բունդեսլիգա. «Բորուսիան» Օբամեյանգի դուբլի շնորհիվ հաղթեց «Ինգոլշտադտին». տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ինգոլշտադտին»:
Դորտմունդցիները միայն խաղավերջում` գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ կարողացան կորզել հաղթանակը: Հանդիպումը սակայն, բավական սկանդալային բնույթ կրեց. Խաղի մրցավարը նախ չհաշվեց «Ինգոլշտատդի» գոլը, իսկ այնուհետև հաշվեց Օբամեյանգի առաջին գոլը, որը խաղից դուրս վիճակում էր խփվել:
Ինչևէ, այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 44 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում, իսկ Օբամեյանգը գոլերի քանակը հասցրեց 20-ի և շարունակում է վստահորեն գլխավորել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների ցանկը:
[b]Գերմանիայի Բունդեսլիգա, 19-րդ տուր
[/b]«Բորուսիա»-«Ինգոլշտադտ»` 2:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 77, 86